Նիկոլը՝ Մոսկվայի ոտքերի տա՞կ, թե՞ Մոսկվան՝ Նիկոլի թակարդում


18:16 , 7 մայիս, 2025
Նիկոլն արձագանքել է այն տեակետին, թե Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելու իր որոշումը կարող է վնասել Արևմուտքի հետ հարաբերությունները ու ԱԺ-ում հայտարարել, թե իր համար անհասկանալի են նման մեկնաբանությունները. բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ իրենք ՌԴ այցեր չեն ունենալու, ՌԴ հետ հարաբերությունները չեն զարգացնելու ու չեն խորացնելու:
Նիկոլն իրականում մեսիջ է հղել Մոսկվա՝ ակնարկելով, որ բաց է երկխոսության համար, որ պատրաստ է հարաբերությունները խորացնել: Սա իրականում կարող է թակարդ լինել ՌԴ-ի համար, ինչպես նաև Արևմուտքի հետ համաձայնեցված կեցվածքի դրսևորում՝ հաշվի առնելով Էստոնիայում Նիկոլի ունեցած գաղտնի հանդիպումները՝ բրիտանական MI6-ի ղեկավարի ու նրա թուրք գործընկերոջ հետ, որի մասին տեղեկություններ սպրդեցին սոցցանցերում: Իսկ եթե Նիկոլն իսկապես «առյուծի կաթ է խմել» ու Արևմուտքին որոշել է արհամարհել՝ մերձենալով Մոսկվայի հետ՝ թեկուզ 2026-ի ընտրություններում Մոսկվայի ուժեղ հակազդեցությանը չբախվելու հաշվարկով, ապա բացառված չէ, որ կարող է պատժվել իր արևմտյան կուրատորների կողմից: Օրինակ՝ ասում են, որ կարող են նույնսկ նրան գահընկեց անել և փոխարենը նոր՝ Արևմուտքի հետ շատ ավելի ազնիվ հարաբերություններ ունեցող մեկին վարչապետ կարգել:

Մյուս կողմից՝ եթե Հայաստանը լավարկում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ այս փուլում և այդ ֆոնին տեղի է ունենում ադրբեջանական հարձակում, ապա ՌԴ-ն ուզած-չուզած պետք է միջամտի՝ իր համար դրանից բխող ռիսկերով: Իսկ Եթե չմիջամտի Հայաստանն ամբողջությամբ կկորցնի ու չի ունենա երեսը փրկելու հնարավորություն: Գուցե հենց նման հաշվարկո՞վ են Նիկոլին թույլ տվել մեկնել Մոսկվա: