Ավինյան Տիկոն ընդամենը փորձել է խուսափել Գաբրիելյան Վիլենին պատուհասած ճակատագրից


17:51 , 3 մայիս, 2025

Լրագրողներին այդպես էլ չի հաջողվել հոդաբաշխ մեկնաբանություն կորզել Ավինյան Տիկոյից՝ կապված Նոր Նորքի թաղապետարանում կատարված այլանդակության հետ. միայն հավաստիացրել է, որ գնահատական անպայման կլինի:
Մամուլը գրում է, որ ՔՊ-ում իրար են խառնվել տեղի ունեցածի պատճառով, իսկ շատերը սկսել են հանդես գալ Զավենիչին ֆուկ անելու կոչերով: Չնայած դրան՝ դեռևս հայտնի չէ Նիկոլի արձագանքը, ինչով էլ թերևս այմանավորված է Ավինյան Տիկոյի այսօրինակ պահվածքը: Գիտի՝ մի սխալ բան, ու կարող է շատ թանկ վճարել՝ հաշվի առնելով իր՝ առանց այն էլ զգայուն կարգավիճակը՝ ՔՊ-ի ներսում:

Տիկոն որոշել է առաջ չընկնել ու սպասել Նիկոլի դիրքորոշմանը: Այս իրավիճակը ևս մեկ ագամ ի ցույց է դնում, թե ինչպիսի վերտիկալ է գործում ՔՊ-ի ներսում, որտեղ իրականում բռնապետական կարգեր են տիրում. մեծից՝ փոքր Նիկոլի աչքունքին են նայում, իսկ եթե հանկարծ մեկնումեկը «ռամսերը խառնի», կընկնի «Նավակ Ճոճողի» օրը:

Ավինյան Տիկոն ընդամենը փորձել է խուսափել Վիլենին պատուհասած ճակատագրից, ոչ ավելին: