Արմավիրի ոստիկանները բռնության են ենթարկել իմ պաշտպանյալին. փաստաբան


12:26 , 1 մայիս, 2025

Hraparak.am-ը գրում է.

Արմավիրի ոստիկանները բռնության են ենթարկել իմ պաշտպանյալին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։ Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա»,- նշել է փաստաբանը: