15:31 , 27 ապրիլ, 2025Դերասանուհի Էլեն Ասատրյանը վերջերս վիրահատական միջամտությունների է դիմել ու այդ մասին չի խուսափել կիսվել իր հետեւորդների հետ։ Instagram-ում հրապարակված տեսանյութում Էլենը պատմում է, որ որոշել է հրաժարվել կրկնակզակից ու բազուկների լիպոսակցիա է կատարել։
«Ես 2 տարի մտածել եմ այս վիրահատության մասին ու շատ շնորհակալ եմ բժիշկ Տիգրան Նահապետյանին, որ լսեց ինձ, հակառակը չհամոզելով ընդունեց, որ կա խնդիր ու այդ խնդրի լուծումն իր ձեռքերում է: Շնորհակալ եմ նաև բժիշկ Վազգեն Բաբայանին վիրահատության ընթացքի եւ ապաքինման փուլի մասնակցության համար: Չմոռանամ նաեւ շնորհակալություն հայտնել բժիշկ անեսթեզիոլոգ @vohva-ին մեղմ ու հոգատար մոտեցման համար»,-տեսանյութին կից գրել է դերասանուհին։ Նա նաեւ հավելել է, որ արդեն տանն է ու անհամբեր սպասում է վերջնական արդյունքներին: