ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը


15:26 , 23 ապրիլ, 2025

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր: