Վեհափառը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են Սուրբ Էջմիածնի և ընկերակցության հարաբերությունները


21:58 , 22 ապրիլ, 2025

Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գլխավորությամբ նորընտիր գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի և նորընտիր նախագահ Գարի Ֆիլլիպսի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Սուրբ Էջմիածնի և ընկերակցության միջև առկա հարաբերություններին։ Հրամայական նկատվեց ազգային միասնության զորացումը հաղթահարելու համար հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։