20:15 , 22 ապրիլ, 2025Lurer.com-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է , որ շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։
«Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ զրույցն անցել է «շատ լավ»։
«Բոլոր հարցերում մենք նույն կողմում ենք»,- նշել է նա։