Պուտինի Զատկի զինադադարը «մարքեթինգային գործողություն» էր. Ֆրանսիայի ԱԳ նախարար


18:42 , 22 ապրիլ, 2025

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սուրբ Զատկի կապակցությամբ հայտարարած 1-օրյա զինադադարը որակել է «մարքեթինգային գործողություն»: Նա այս մասին ասել է francetvinfo.fr կայքին:

«Զատկի զինադադարը, որը նա (Պուտինը) անսպասելի հայտարարեց, մարքեթինգային գործողություն էր, որի նպատակը Թրամփի անհամբերության արտահայտումն ու զայրույթը կանխելն էր»,- ասել է Ժան Նոել Բարրոն։

Զատկի հրադադարը տևել է 1 օր, Պուտինը կարգադրել է 24 ժամ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Սակայն ավելի ուշ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևն իրար մեղադրել էր հրադադարը խախտելու համար: