ՔՊ-ական Կարապետյան Մարիշը թուրքերին հաճույք է պատճառել


13:23 , 22 ապրիլ, 2025
ՔՊ-ական Կարապետյան Մարիշը, որ հայտնի է թուրք տղամարդկանց հանդեպ կրքոտ վերաբերմունքով, ԱԺ-ում զուգահեռներ է անցկացրել Թուրքիայի, Իրանի ու արաբների միջև՝ կապված հայ ժողովրդի հանդեպ դրսևորած վերաբերմունքի հետ, եզրակացրել՝ «Թուրքը հավետ իմ թշնամին է» թեզը չափազանց սխալ է, քանզի մենք նույնանման պատմական հիմքեր ենք ունեցել՝ այդպես մտածելու նաև պարսիկների ու արաբների մասին. մեր ազգային էպոսն արաբների հետ կռվելու մասին է, մինչդեռ այսօր, ըստ Մարիշի, այդ ժողովուրդների հետ մենք ունենք լավ հարաբեություններ:

Մարիշն առաջին անգամ չէ, որ նմանատիպ անզուգահեռելի զուգահեռներ է անցկացնում ու թուրքերին սիրելու կոչեր անում: Բայց նույնացնել հայերի՝ պարսիկների ու արաբների հետ ունեցած հարաբերությունների պատմությունը հայ-թուրքականի հետ ու, ըստ էության, հավասարության նշան դնել դրանց միջև կարող է միայն նա, ով ուրանում է Ցեղասպանության փաստը, ում համար,կոպիտ ասած, հայի «արյունը ջուր է»:

Մի կողմ թողնենք փաստը, որ թուրքերը, ի տարբերություն արաբների ու պարսիկների, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են գործել մեր հանդեպ այնպիսի դաժանությամբ, որ երբ ծանոթանում ես մանրամասներին, արյունդ երակներումդ սառչում է: Թուրքերը մինչև այսօր ժխտում են ու մեզ ծաղրում. վերջերս էին, չէ՞, թուրք լրագրողների գործուղել Նիկոլի գիրկը, որոնք, նրա կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո գնալով իրենց երկիր, հակահայկական բովանդակությամբ ու առհամարհանքով լեցուն նյութեր էին պատրաստել՝ թքելով մարիշատիպ արարածների բերանին: Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը պայմանավորված է ոչ միայն Ցեղասպանության փաստով ու այդ փաստի հանդեպ թուրքական պետութան վերաբերմունքով, այլև այն քաղաքականությամբ, որ տանում են թուրքերը Հայաստանի նկատմամբ նույնիսկ այն դեպքում, երբ Երևանում իրենց դրածոն է իշխում: «Լամա Ռուբոն» մեռավ Քըլըչից սեր ու գուրգուրանք աղերսելով, արդյունքը ո՞րն է: Նիկոլը գրկախառնվել էր Էրդողանի գրքի հետ՝ նրա հետ լուսանկարվելով, սահմանը բացվե՞ց, թե՞ Էրդողանը չէ, որ պարբերաբար պարծենում է, թե Ղարաբաղ է «ազատագրել»…

Արցախը Իլհամի հոր ետնաբակը համարող Մարիշը համոզված է, որ հայկական կողմն է ապակառուցողականը, հայերն են գոյություն չունեցող հարաբերությունների մեղավորը, ինչն ուղղակի աբսուրդ է ու մաքուր թուրքական թեզ է՝կոչված թաքցնելու թուրքական պետության էությունը:

Մարիշին ակնհայտորեն թուրքերը հրահանգել են նմանատիպ մի ելույթ ունենալ ԱԺ-ում՝ դրանով Ապրիլի 24-ին ընդառաջ ծաղրելով հայ ժողովրդին ու վիրավորելով մեր զգացմունքները. թուրքը դրանից է հաճույք ստանում, իսկ Մարիշի բուն անելիքը թուրքերին հաճույք պատճառելն է՝ լինի օրալ, թե բնական եղանակով: