17:12 , 21 ապրիլ, 2025
Հակոբյան Հրաչիկը՝ Աննայի ախպեր, պատասխանելով հարցին՝ մասնակցո՞ւմ եք ձեր քրոջ կրթարշավին, բացասաբար է պատասխանել ու ասել, որ չունի ժամանակ:
Ժամանակ չունի՞, թե՞ չի ցանկանում հայտնվել նրանց թվում, որոնց Աննան պարբերաբար «գլուխ է արդուկում»: Երկու տարբերակ կա իրականում, թե ինչու Հրաչիկը չի մասնակցում. կա՛մ մանսակցելու կարիք չունի, քանի որ լիովին կիսում է քրոջ գաղափարները և այդ իմաստով սովորելու նոր բան չունի, կա՛մ այնքան գաղափարազուրկ է ու անտարբեր ամեն ինչի հանդեպ, որ անիմաստ տեղը ժամանակ չի վատնում՝ նախընտելով դրա փոխարեն իր գործերով զբաղվել:
Իրականում Հրաչիկը որոշել է ավելորդ անգամ չհայհոյվել. շատ լավ գիտի հանրային իրական վերաբերունքն Աննայի ծրագրի հանդեպ, ուստի խնդրել է քրոջն իր կողքով անտարբեր անցնել ու Նիկոլին թիրախ դարձնել, որը Աննայի ու հարազատների համար, փաստորեն, յուրատեսակ բոքսի տանձիկ է դարձել, որին օգտագործելը համարվում է խեր: