Երեւան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը


22:48 , 1 ապրիլ, 2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին  Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը: