Պոռնիկության հովանավորը և պոռնիկը մեղավոր չեն, միջնորդն է մեղավոր


12:54 , 27 սեպտեմբեր, 2013

Հասարակության զոմբիացումը հասել է իր գագաթնակետին: Երբ կալանավորում են Վալոդյա Ավետիսյանին ասելով թե նա փող է վերցրել մի պապիկից, որ ուզում է իր թոռանը դասալիք սարքել, բանակից ազատել, ոչ մեկ դրա վրա ուշադրություն չի դարձնում: Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում նաև այն փաստին, թե ով է այն պաշտոնյան ՊՆ-ում, ով պետք է ի վերջո "ազատեր" դասալիք թոռանը Վալոդի միջոցով:
Արդյունքում մեր պետությունը խրախուսում է դասալքությունը, կաշառակեր պաշտոնյաններին, բայց չի կարողանում ներել միջնորդին: Այսինքն, պոռնիկության հովանավորը և պոռնիկը մեղավոր չեն իսկ նրանց միջև ընկած միջնորդը մեղավոր է: Նույնիսկ իրենց տրամաբանության մեջ տրամաբանություն չկա: Դա չէ խնդիրը, խնդիրը այն է, որ պարզ տրամաբանական օպերացիան արդեն հասու չէ շարքային քաղաքացուն: