Պուտինն ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար ալ Շարաային


13:56 , 20 մարտ, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ Շարաային. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ, ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն աջակցել է Սիրիայի ղեկավարության ջանքերին՝ ուղղված երկրում իրավիճակի արագ կայունացմանը։