Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը


16:12 , 19 մարտ, 2025
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Բայրամովը վերահնչեցրել է Բաքվի՝ Հայաստանին ուղղված պահանջը և նշել, որ «խաղաղության համաձայնագրի ստորագրումը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, որոնք վերացնում են տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում»։

Լեմմին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ, կողմերը վստահություն են հայտնել համագործակցության հետագա ամրապնդման հարցում։