Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր
22:50 , 18 մարտ, 2025
Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հերթապահություն։Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով հրշեջ ավտոմեքենան մեկնում էր կանչի վայր։