16:26 , 14 մարտ, 2025
Հայ լրագրողների նկատմամբ ցինիկ պահվածք դրսևորելուց հետո, երբ նրանց կսղմից ուղղված հարցերին ոչ միայն չէր պատասխանել, այլև ձեռքը գրպանը դրած առհամարհական արտահայտություններ էր արել, Միզրոյան Արոն գրեթե նույնպիսի վարք դրսևորել է ԱԺ-ում՝ պատգամավորների հարցերին տալով այնպիսի պատասխաններ, որոնք մեկ բանի մասին են վկայել՝ լազվել է, երես առել:
Հարց է առաջանում՝ ի՞նչը կամ ովքե՞ր կարող էին Արոյին տալ նման ցինիկ ինքնավստահություն: Պատասխանը պարզ է՝ թուրքերը. թուրք լրագրողնրերի այցը Հայաստան ոգևորել է «Օմեգային», նա կկորցրել է գլուխը: ՔՊ-ում այլևս համոզված են, որ իրենց վտանգ, իշխանության կորուստ չի սպառնում, քանի որ Էրդողան բաբան պատրաստ է դառնալ Նիկոլի լիարժեք հովանավորն այն բանից հետո, երբ վերջինս կբավարարի Իլհամի բոլոր պահանջները: Բացառված չէ, որ Հայստան ժամանած լրագրողների միջոցով, որոնց առնվազը մի մասը, անակասկած, թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցում են բավական ինտենսիվորեն, Անկարան Նիկոլին կոնկրետ մեսիջ է հղել՝ ոգևորող, ինչն էլ լրճկել է Միրզոյան Արոյին, թևավորել:
Եթե չհաջողվի Նիկոլին քաղաքականապես լիկվիդացնել, շատ շուտով Հայաստանն է լիկվիդացվելու նույն արոների ձեռքերով: