13:04 , 9 մարտ, 2025Մանե Թանդիլյանը շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության տակ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Կրկին օրգանիզմը ջրազրկվել է, վիճակն էլ նախորդի համեմատ ավելի վատ է: Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը, սակայն տիկին Թանդիլյանը հրաժարվում է»,- մանրամասնեց Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 9-րդ օրն է Մանե Թանդիլյանը հացադուլ է իրականացնում Ազատության հրապարակում՝ խնդրելով Բաքվում պատանառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնի 20 օր շարունակվող հացադուլը:
Նշենք նաև, որ ինը օրերի ընթացքում Թանդիլյանի առողջական վիճակը պարբերաբար վատթարացել է: