Սկանդալային դրվագ «Ալաշկերտ»-«Արարատ» խաղի ժամանակ


17:45 , 8 մարտ, 2025

Lurer.com-ը գրում է․

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 22-րդ տուրի մեկնարկային «Ալաշկերտ»-«Արարատ» խաղում (1։1, դեռևս ընթացող) սկանդալային դրվագ է գրանցվել։

Հանդիպման 12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Հայկ Մուսախանյանը ներխուժեց խաղադաշտ և թիկունքից հրեց «Արարատի» սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեին։

Դրվագից հետո հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը երկու խաղացողներին էլ պատժեց դեղին քարտով։