Բաքվում Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել, իսկ Հայաստանում Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ. Քրիստինե Վարդանյան


23:20 , 7 մարտ, 2025
Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ։
Ի՞նչ կարող է անել գործող իշխանությունը գերիների հարցով։
Օրինակ՝ առնվազն չարգելել այդ մասին խոսել բոլորիս հարկերով սնվող Առաջին ալիք֊ով։
Այսօր, Հայաստանի թիվ մեկ հանրային թեման Բաքվում պահվող գերիների հարցն է, որի մասին որևէ անդրադարձ չի արվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։