Ուզում եմ հիշեցնել`Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին.դատախազություն


16:29 , 26 սեպտեմբեր, 2013

Իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը բացի ԴԱՏԱՊԱՐՏԵԼԸ ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին, դատախազություն և դատարան, որտեղ քննվում են ռուս զինվորականների գործերը: Ժամանակին, որպես փաստաբան Գյումրիում տեղակայված ռուսական դատարանում մասնակցել եմ մի քանի գործերով որպես պաշտպան: Հետևաբար չեմ բացառում, որ միջադեպի մասնակից զինվորականների գործողություններին իրավական գնահատական տալու հարցը փոխանցվի վերևում նշված մարմինների քննությանը: