Շոլցը կասկածի տակ է դրել, որ Ուկրաինայում կարող է շուտափույթ հրադադար լինել


18:53 , 21 փետրվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը դեռ շատ հեռու է, ուստի խաղաղապահների հարցը դեռ բաց է։ Այս մասին ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք դեռ հեռու ենք հրադադարից, և բոլորովին անհայտ է՝ միջազգայի՞ն զորքերը, ՄԱԿ-ի՞ զորքերը, թե՞ որևէ այլ բան կարող է դեր խաղալ այնտեղ, և արդյո՞ք դա ընդհանրապես տեղի կունենա»,- պարզաբանել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Եվրոպան չպետք է միայնակ հրաժարվի Ուկրաինայից։ Միևնույն ժամանակ, Շոլցին կանցլերի պաշտոնում փոխարինելու գլխավոր թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի պատկերացնում մի իրավիճակ, երբ գերմանացի զինվորները կգնան ուկրաինական տարածք։