Ֆիլիպ Կիրկորովի երեխաները մեկնել են Ռուսատանից՝ հոր սկանդալային պահվածքից հետո


00:36 , 20 փետրվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Ֆիլիպ Կիրկորովի երեխաները կրկն մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ սովորելու։ Նրանք վերադարձել են էլիտար դպրոց, որի տարեկան վարձը կազմում է 64000 դոլար։

Երգիչը նախկինում խոստովանել էր, որ իր երեխաները արդեն ստիպված են եղել բախվել հասակակիցների հարձակումներին, երբ նրանք սովորում էին Դուբայի էլիտար դպրոցում։ Երգչի խոսքով՝ դստեր և որդու նկատմամբ ծաղրանքի պատճառներից մեկը նրա համբավը և պլաստիկ վիրահատություններն են  եղել։ Արդյունքում երգիչը  Ալլա-Վիկտորիային և Մարտինին տեղափոխել է Մոսկվա և նրանց գրանցել նոր ուսումնական հաստատությունում։

Կիրկորովի դուստրը կիսվել է լուսանկարով, որին կից գրել է՝ «Ես այս խաղերը վաղուց եմ խաղացել»։