Գյումրիում բռնել, Մխիթարյան Ռուբենի կողմից ստեղծած #մերՌուբոնէ հեշթեգը գողացել ու հարմարացրել էին իրենց ՔՊ Սարիկին


13:43 , 19 փետրվար, 2025
Հիշու՞մ եք, 2019 էր կարծեմ, սրանք դեռ նոր էին եկել իշխանության, Շիրակի մարզպետը կանանց տոնի առթիվ մի շնորհավորական ուղերձ էր հղել կանանց, որը պարզվեց գրեթե բառ առ բառ գրագողացված էր Արմեն Աշոտյանի` 2014 թվականի ուղերձից: Չեք հավատա, բայց երեկ, կրկին Շիրակում, գրագողության նոր դեպքա գրանցվել: Գյումրիում բռնել են Մխիթարյան Ռուբենի կողմից ստեղծած #մերՌուբոնէ հեշթեգը գողացել ու հարմարացրել էին իրենց ՔՊ Սարիկին: Ակամա ինձ բռնացրի էն մտքի վրա, որ ժամանակին քաղաքական դաշտի ամենագռեհիկ PRը համարվում էր Ծառուկյանինը. ինչ անում էին, անում էին շատ կոպիտ, շատ վուլգառ ու առանց որևէ կրեածիվի` Կենտրոն հեռուստատեսության նյութերից սկսած, Հիսուսի արձանով վերջացրած: Հասանք մի վիճակի, որ Ծառուկյանենք սրանցից մի քանի գլուխ բարձրացան: Բուն գողությունը մի կողմ, հարցը նաև նրանում է, թե ինչ անտաղանդ ու անբարտավան կերպով են սրանք գողանում ամեն ինչ` բյուջեից մինչը հեշթեգեր: