ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները բլիթներ են բաժանել տասնյակ երիտասարդների


18:54 , 14 փետրվար, 2025
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։
Սուրբ Սարգիսը, լինելով ամենասիրված սրբերից, իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները Փետրվարի 13-14-ին բլիթներ են բաժանել տասնյակ երիտասարդների՝ խթանելով ավանդույթների պահպանությունն ու քրիստոնեական արժեքների տարածումը։
Հ.Գ. «Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլև կենսակերպ»։ – Սերժ Սարգսյան, ՀՀ 3-րդ նախագահ