Վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ տեղի ունեցող դատավարությունում․ Մեսրոպ Առաքելյան


21:20 , 12 փետրվար, 2025
Բավական վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ տեղի ունեցող դատավարությունում։
Ադրբեջանի դատախազության «մեղադրանքները» ամբողջովին տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության դեմ «մեղադրանքների»։ Մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմից բացի որպես հանցագործություն է ներկայացվում 2020թ․ պատերազմը, 2016թ․ ապրիլյան պատերազմը, 2020թ․ Տավուշյան մարտերը։
Ընդ որում, բոլոր «հանցագործություն» պատերազմները իրականացվել են Հայաստանի Հանրապետության կողմից։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից «պատճառված վնասը» կազմում է ավելի քան 11 մլրդ դոլար։
Անկհայտ է, որ Ադրբեջանը այս ամենը շարունակելու է օգտագործել Հայաստանի դեմ, որի մասով իշխանությունների լռությունը հանգեցնելու է լուրջ խնդիրների։