11:52 , 12 փետրվար, 2025Hraparak.am-ը գրում է.
Սախալինում ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունները հայտնել են 300 ձկնորսի փրկության գործողության մասին: Մալկի գյուղի և Դոլինկա գետի ափի միջև 10 մետր լայնությամբ ճեղք է առաջացել։ Նախնական տվյալներով՝ մարդիկ հայտնվել են սառցաբեկորի վրա, որը սկսել է լողալ Օխոտսկի ծովում։ «Սախալինի մարզում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փրկում են 300 ձկնորսի»,- հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
Դեպքի վայր է մեկնել 6 փրկարար և չորս միավոր մասնագիտացված տեխնիկա։ Բացի այդ Յուժնո-Սախալինսկից օդ բարձրացել Մի-8 ուղղաթիռը։
Մանրամասները՝ տեսանյութում: