22:56 , 10 փետրվար, 2025Tert.am Life-ը գրում է․
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների ելույթների հերթականությունը։
Այսօր տեղի ունեցավ լրագրողների, ինֆլյուենսերների և «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները վիճակահանության միջոցով պարզեցին մրցույթի ելույթների հերթականությունը:
Առաջին համարի ներքո ելույթ կունենա Պարգը: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների հետ հարցազրույցներն ու օրվա մանրամասները կարդացեք Tert.am Life-ի առաջիկա հրապարակումներում:
Հիշեցնենք՝ «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մասնակիցների անունները կհայտատարվեն նախապես, համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և հենց հանդիսատեսն է ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։




