«Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին


16:12 , 6 փետրվար, 2025

Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Անի Բայաթյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է իր և նախկին ամուսնու՝ Իշխան Ղարիբյանի ամուսնալուծության մասին ու նշել, որ այսօր իրենք լավ ընկերներ են:

«Ամեն ինչ պետք է անես, որ ընտանիքդ փրկես: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արել եմ դրա համար: Բայց, քանի որ չի հաջողվել փրկել, նշանակում է ամեն ինչ չի, որ արել եմ: Ոչ մի մեղադրանք չկա ո՛չ իմ, ո՛չ նրա կողմից, որովհետև, եթե ինչ-որ էմոցիանալ պահ եղել է, անցել է:

Շատ կարևոր է, որ մի պահ կանգ առնես, ոչինչ չասես ու չանես, պարզապես հանդարտվես: Հուզմունքն ու մեղադրանքներն անցնեն, խաղաղվես, հետո նոր խոսես ինքդ քեզ հետ ու հասկանաս՝ ուզում ես գնալ այդ քայլին, թե՝ ոչ:

Ես ու Իշխանը խնդիր չունենք, մենք շփվում ենք թե՛ միմյանց հետ, թե՛ ընտանիքներով, ասեմ ավելին՝ ինքը իմ լավագույն ընկերներից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: