«Ծննդյան օրը հիշեցնում է, թե որքան արժեքավոր է ամեն պահ». Իրինա Թովմասյանը տարեդարձը նշում է Թայլանդում


13:52 , 4 փետրվար, 2025

Tert.amLife-ը գրում է

Հաղորդավարուհի, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա տարեդարձը դիմավորել է Թայլանդում, որտեղից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է:

«Ծննդյան օրը հիշեցնում է, թե որքան արժեքավոր է ամեն պահ։

Ամեն տարի կյանքը մեզ տալիս է ևս մեկ հնարավորություն՝ ավելացնելու նոր գույներ։

Երջանկությունը հենց այս պահին է՝ սիրելի մարդկանց ներկայությամբ, երազանքների հետապնդման ճանապարհին ու շնորհակալության զգացումի մեջ»,- գրել է Իրինան:

Նա Թայլանդ է մեկնել ամուսնու, քրոջ՝ Լուսինե Թովմասյանի և ընկերների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: