Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ


17:33 , 3 փետրվար, 2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների, այդ թվում՝ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպմանը քննարկվել են արդի գլոբալ և տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում: