Լիբանանում երիտասարդ հայ հոգևորական է մահացել


18:41 , 1 փետրվար, 2025
Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ  Տ․ Անանիա ծայրագույն  Վարդապետ Գուջանյանին, հայտնում է  Լիբանանի Հայոց թեմը։
Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։