«Արդեն մի քանի ամիս է ամուսնացել ենք». Աննա Խաչատրյան


23:32 , 29 հունվար, 2025

Համացանցում ակտիվ քննարկվում է երգչուհի Աննա Խաչատրյանի ու երաժիշտ Արման Փահլևանյանի ամուսնության մասին լուրը:

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին հաստատեց լուրը:

«Այդ լուրը համապատասխանում է իրականությանը, արդեն մի քանի ամիս է, որ ամուսնացել ենք, բայց ես և Արմանը չենք սիրում խոսել մեր անձնականի մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Աննա Խաչատրյանն ու հավելեց, որ առաջիկայում հնարավոր է  նոր երգեր ներկայացնի հանդիսատեսի դատին: