«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի


15:45 , 25 հունվար, 2025

«Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղիղ եթերում փոխանցել է չորս իսրայելցի զինծառայող պատանդնի:

Չորս կանանց դուրս են բերել Գազայի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։

Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ:

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել։