Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում


10:11 , 25 հունվար, 2025

ԱՄՆ Սենատն ուրբաթ օրը հաստատել է Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

44-ամյա Հեգսեթը ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան է, մարտական գործողությունների մասնակից։ Ունի ցամաքային զորքերի մայորի կոչում և մարտական պարգև: Հեգսեթը վերջին տասնամյակում աշխատել է որպես Fox News-ի հաղորդավար։