Ռուբիոն և Ֆիդանը ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը


14:12 , 24 հունվար, 2025

24news.am-ը գրում է.

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հեռախոսազրուցել է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։

Պետքարտուղարը և արտգործնախարարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը, մասնավորապես ընդգծվել է կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Պետքարտուղար Ռուբիոն հույս է հայտնել նաև, որ  նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։