Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով. Ավինյան


22:51 , 23 հունվար, 2025
Սիրելի՛ քաղաքացիներ,
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝
Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard),
QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով,
Տրանսպորտային քարտի միջոցով։