Տղամարդկանց սեռական թուլության պատճառները․ Սևադա Հակոբյան (Video)
22:48 , 20 հունվար, 2025
Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա ) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքում սեռական հարաբերությունների համար տղամարդը անկարող է լինում բավարար էրեկցիայի հասնել և պահպանել այն։ Այս սեռական խանգարումներն ամենատարածվածն են աշխարհում։ Խնդիրը հանդիպում է 40-70 տարեկան տղամարդկանց 52% -ի մոտ: 30 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 20% -ը էրեկցիայի հետ կապված դժվարություններ է ունենում։ Էրեկտիլ դիսֆունկցիան ծխողների մոտ 20% -ով ավելի տարածված է, քան չծխողների մոտ։ Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է էրեկցիայի խանգարում: Բոլոր տղամարդիկ պետք է հիշեն որ գոյություն ունեն որոշակի ռիսկային գործոներ էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման համար։ Դրանց շարքին են դասվում. Քաշի ավելացումը Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը Որոշ դեղամիջոցների օգտագործումը Դեպրեսիվ վիճակը Հորմոնալ խանգարումները Վիտամինային արտահայտված անբավարարությունը Սեռական անհաջողության սպասման տագնապային վիճակները
Էրեկցիայի խանգարումը կարող է հանգեցնել նաև վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների: Ուստի սեքսուալ խնդիրների ժամանակին ախտորոշումն ու սեքսոլոգիական բուժումն է լինում արդյունավետ, կանխելով նաև այլ սեքսուալ խնդիրների և զույգի սեքսուալ աններդաշնակության առաջացումը: