Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել է


16:52 , 18 հունվար, 2025

Նորավանքում վառվել է Համահայկաան ձմեռային երկրորդ խաղերի ջահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ:  Բացումը փետրվարի մեկին ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է:  Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է Հարությունյանը: