Այսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը. ԱՄՆ դեսպանատուն
14:01 , 17 հունվար, 2025
2025թ․ հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը։
Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով։
Մանրամասների համար տես՝ https://am.usembassy.gov/visas/nonimmigrant-visas/ և https://am.usembassy.gov/hy/visas-hy/nonimmigrant-visas-hy/։