Աննայի հույսը մնացել է «սպառծիվկան»
16:30 , 15 հունվար, 2025
Հակոբյան Աննան պատմել էր, թե ինչպես է մեկն իրեն շնորհակալություն հայտնել այն բանից հետո, երբ անմիջական շփում էր ունեցել իր հետ ու արձանագրել, որ Աննան 2018-ից ի վեր փոփոխության չի ենթարկվել. տվյալ անձի մոտ Աննայի մասին այլ պատկերացումներ են եղել, մինչդեռ շփումից հետո այդ սխալ պատկերացումները վերացել են ու ձևավորվել է ճիշտը:
Աննան սա ասել է՝ պարզաբանելով, թե ինչ ակնկալիքով է պոդքաստ վարում Նիկոլի հետ միասին՝ մարդկանց նյարդանացնելով: Այո, նյարդայնացնելով, քանի որ ոչ մի նորմալ մարդ Աննայի մասին պատկերացում չի կազմելու պոդքաստի միջոցով. այդ անելու համար բոլորի աչքի առաջ է Նիկոլի իշխանության գրեթե 7 տարին, որի ընթացքում հայ ժողովուրդը միայն կորցրել է:
Աննան իսկապես փոխվել է. եթե նախքան իշխանություն վերցնելը նման էր Ղռերի կատվի, ապա հիմա փորձում է նմանվել էգ վագրի՝ միլիարդները տակը դնելով:
Ճանաչեն-չճանաչեն, Նիկոլի «գնացքը գնացել է», ու դժվար թե Աննան կարողանա իր «սպարծիվկայով» այն հետ բերել…