Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը


22:36 , 14 հունվար, 2025
Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն» կոչվող փաստաթուղթը։
Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած արարողությանը փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։