15:11 , 14 հունվար, 2025Tert.am-ը գրում է․
Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Գալյանը նաև ասել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է, որ ունենան ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այս համատեքստում նախատեսում են կառուցել 2 կամ 3 նոր շենք:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։