«Վատ էի զգում, որ չեմ կարողանում տակից դուրս գալ, ես էի ամենաթույլ օղակը, խնդրեցի ռեժիսորին՝ դադարեցնել այս ամենը». Արտյոմ Կարապետյանը՝ թատրոնում խաղալու մասին


14:12 , 9 հունվար, 2025

Tert.amlife-ը գրում է․

«Մի անգամ ինձ հրավիրեցին Մալյան թատրոնում ներկայացման մեջ խաղալու և իմ ամենամեծ սխալն էր, որ ես շատ ուրախ գնացի»,- Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդաշարի շրջանակներում ասել է դերասան Արտյոմ Կարապետյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է մի հատված.

«Հայտնվեցի Հենրիկ Մալյանի կուրսում ու նրանց հետ էի խաղալու: Շատ հզոր գործ էր, իսկ այդ դերը 80-ականներին խաղացել էր իմ սիրելի Դավիթ Հակոբյանը: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր, որ նրա խաղալուց հետո այդ դերը պիտի ես խաղայի:

Սկսեցինք փորձերը: Մի քանի ամիս գնացի, եկա, հասկացա, որ ես չեմ կարող: Այն դինամիկան, որ կար հեռուստատեսությունում, չկար թատրոնում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։