13:16 , 24 սեպտեմբեր, 2013
Աշխարհի ամենամեծ քարանձավը կոչվում է Հանգ Սոն Դոնգ և գտնվում է Վիետնամում: Հանգ Սոն Դոնգը այնքան մեծ է, որ ասում են, որ նրա մեջ կարող է տեղավորվել մի ամբողջ քաղաք, իր լայն փողոցներով: Սոն Դոնգ քարանձավը շատ գեղատեսիլ վայր է,որի բարձրությունը հասնում է մինչև 250 մ և շատ հարուստ բնաշխարհ ունի՝ թռչող աղվեսներով, կապիկներով, նույնիս կարող եք հանդիպել ռնգեղջուրավոր թռչունների: Հսկայական քարանձավը ունի 200 մ լայնություն, 150 մ բարձրություն և մոտ 9 կիլոմետր երկարություն, սա ամենամեծ քարանձավն է աշխարհում:
Սոնգ Դոնգ քարանձավը առաջին անգամ հայտնաբերվել է 1991 թ-ին և անվանվել Հո Կհան, բայց քարանձավը ամբոջությամբ հետազոտվեց Բրիտանական արշավախմբի կողմից 2009 թ-ին Հովարդ Լիմբեռտի գլխավորությամբ: