Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր Եվրոպական հանձնաժողովի հետ՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունը դեպի նոր բարձունքներ մղելու համար. Փաշինյանը՝ ֆոն դեր Լեյենին


15:12 , 2 դեկտեմբեր, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման կապակցությամբ։

«ՀՀ կառավարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել նոր Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը դեպի նոր բարձունքներ մղելու համար»,- X-ում նշել է Փաշինյանը։

Նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: