Արեւմտյան Հայաստանը քաղաքական, պատմական ու գիտական եզրույթ է։
Այն սկսվել է գործածվել 387թ, Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ։
«Արևմտյան» է կոչվել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը (որտեղ էլ որպես թագավոր է կարգվում Արշակ Գ-ն՝ Պապի որդին), որն իր մեջ ներառում էր Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգները։
591 թվականին տեղի է ունենում Հայաստանի երկրորդ բաժանումը՝ Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ,որի արդյունքում Բյուզանդիային են անցնում նաև Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։
11-րդ դարի կեսերից Հայաստան են առաջին անգամ ներթափանցում սելջուկ-թուրքերը։
Իսկ 13-րդ դարի առաջին կեսից Հայաստանը ասպատակվում է մոնղոլների, իսկ այնուհետեւ աղկոյունլուների ու կարակոյունլիւների կողմից։
Ամբողջ 16-րդ դարն ու 17-րդ դարի առաջին կեսը Հայաստանին տիրելու համար պայքար էր մղվում Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի միջեւ։
Օսմանցի թուրքերը, որոնք Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները ասպատակելուց և նվաճելուց հետո 1555 թ. հաշտություն են կնքում Սեֆյան Պարսկաստանի հետ։ Ըստ Ամասիայի պայմանագրի/1555թ./ Թուրքիային էր անցնում ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով։
Սահմանագիծը սկսվում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածից՝ հասնելով մինչև Եփրատ գետ։
Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունենում 1639 թ.։
Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանին է միացվում Կարսի շրջակայքն ու Վանը, իսկ Սեֆյան Պարսկաստանին՝ Արևելյան Հայաստանը։ Ժամանակի ընթացքում Արևմտյան Հայաստան անվանումը սկսում է վերաբերվել Արաքս գետի ձախափնյակում ընկած հայկական տարածքներին՝ գլխավորապես նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող վեց վիլայեթներին։
Սա է իրականությիւնը։
Ի՞նչ Ադրբեջան,ի՞նչ Արեւմտյան Ադրբեջան։
Ադրբեջան անունով պետության մասին աշխարհն առաջին անգամ իմացել է 1918-ի մայիսին, բայց հրաժարվել է այն ճանաչել։
Քանի որ այն արհեստական անվանում ուներ ու ոչ հստակ տարածքներ։
Դրա մասին է վկայում 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի որոշումը։
Միայն թուրք-ադրբեջանական շահ սպասարկողը կամ կատարյալ անգրագետը կարող է զուգահեռներ տանել Արեւմտյան Հայաստանի ու ինչ-որ «արեւմտյան ադրբեջանի» միջեւ։