Armday.com-ը գրում է.
Երջանիկ պահեր, երբ ուզում ես ծիծաղել և լացել միառժամանակ
Եթե վերանայենք մեր սովորական պատկերացումները երազանքի՝ որպես ինչ- որ հեռավոր բանի մասին, որը կարող է իրականանալ միայն հանգստի ժամանակ բավարար քանակի միշտ չբավականացնող փողի առկայությամբ, կարելի է հենց հիմա ավելի երջանիկ դառնալ: Օրինակ՝ եթե իրականացնենք մեր փոքրիկ ցանկությունները, դա նույնպես բավարարվածություն և ուրախություն կբերի: Կարելի է բարություն անել և ուրիշներին՝ հենց այնպես, որպեսզի իրենց հաճելի լինի, և ստանալ հաճելի զգացմունքների արձագանքը:
AdMe.ru-ն ներկայացնում է լուսանկարներ, որոնցում մարդիկ են՝ իրենց ցանկությունների և երազանքների իրականացման պահին: Շատ անկեղծ և հուզիչ լուսանկարներ են, որոնք ուրախություն են բերում նրանով, որ ինչ-որ մեկն աշխարհում երջանիկ դարձավ:
Մեկսիկացի Առնուլֆո Կաստորենան հաղթեց իր առաջին ոսկե մեդալը լողից Պարօլիմպիական խաղերի ժամանակ:
Փեսացուն առաջին անգամ տեսնում է հարսնացուին հարսանեկան շրջազգեստով:
Միչիգանի «Դեկստեր» ֆուտբոլի թիմը հնարավորություն տվեց դաունի սինդրոմով տղային իրականացնել երեկոյան խաղի բացումը:
Ռեգբիի աստղն այցելում է իր ամենամոլի երկրպագուին:
NBA-ի խաղադաշտում երկրպագուն նետում կատարեց դաշտի կենտրոնից և շնորհավորանքներ ստացավ Լեբրոնա Ջեյմսից բուռն գրկախառնության տեսքով:
Տղան կյանքում առաջին անգամ տեսնում է հորը:
Վու Կոնհանի և իր կնոջ՝ Վու Սոնգշիի առաջին հարսանեկան լուսանկարը 88 տարվա ամուսնությունից հետո:
Երկու եղբայրն էլ դարձել են այն, ինչ երազել են մանկությունից: