Իսպանիայում կրկին սաստիկ հեղեղներ են (Photo, Video)
15:44 , 8 նոյեմբեր, 2024 Իսպանիայում տեղատարափ անձրևների հետևանքով կրկին սաստիկ ջրհեղեղներ են. համացանցում հայտնված տեսանյութերում երևում է՝ ինչպես է ջրի հոսքը քշում-տանում տասնյակ մեքենաներ:
Ինչպես նշում էDaily Mail-ը, հեղեղները գրանցվել են Կատալոնիայում: Զոհերի մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսպանիայի Վալենսիա շրջանում սաստիկ հեղեղների հետևանքով զոհվել է 217 մարդ: