Հայկ Խլոյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն (Video)


22:55 , 22 հոկտեմբեր, 2024
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
97 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայկ Խլոյանը գոտեմարտեց  ռուսաստանցի Աբուբաքար Խասլախանաուի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 11:6 հաշվով։