Խնդրում եմ տրասնպորտից օգտվելիս վճարեք երկու տարբերակով


10:56 , 21 հոկտեմբեր, 2024

Hraparak.am-ը գրում է.

«Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում մոտ 7,5 մլրդ դրամով կսուբսիդավորի «Երևանի ավտոբուս ՓԲԸ»-ին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բարեկեցիկ հասարակական տրանսպորտ ապահովելու համար ծախսերը գնալով ավելանում են։ Ամեն նոր գնված շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ»,- հավելեց Ավինյանը՝ խնդրելով, որպեսզի նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս ուևորներն օգտագործեն վճարման երկու եղանակից․ «Առաջինը՝ 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, երկրորդը՝ օգտվել միասնական տոմսային համակարգի հնարավորություններից․ գնել էլեկտրոնային տոմս»,- ասաց նա՝ նշելով, որ ամբողջովին միասնական տոմսային համակարգին անցումը որոշ չափով կմեղմի քաղաքապետարանի ֆինանսական բեռը։